Հղիությունը շաբաթներով՝ ըստ ամիսների
Հղիության 30-րդ շաբաթ. morevmankan.am
Երրորդ եռամսյակի ընթացքում անհրաժեշտ է շատ զգույշ լինել: Ապագա մայրը օր-օրի դառնում է ավելի ծանր, շեղվում է մարմնի ծանրության կենտրոնը, ուժեղանում է հոգնածությունը, կարող է ի հայտ գալ հևոց: Հղիության 30-րդ շաբաթը դեկրետային արձակուրդի սկիզբն է:
Վերջապես կարելի է լավ քնել, ժամանակ չծախսել աշխատանքի գնալու վրա: Ծննդաբերության ժամկենտն արդեն մոտ է, և ժամանակն է մտածել, թե ինչ պետք է վերցնել ծննդատուն գնալիս: «Արտակարգ դեպքի» պայուսակը` փաստաթղթերով, հիգիենայի պարագաներով, մոր և մանկան համար անհրաժեշտ իրերով, պետք է նախապես պատրաստվի:
Պտղի զարգացումը
Երեխայի երկարությունը մոտավորապես 40 սմ է, քաշը` 1300 գր: Փոքրիկի շարժումներն արդեն ավելի են նմանվում նորածնի շարժումների՝ նա կարող է ուսերը կծկել, սեղմում և բացում է բռունցքները և, անգամ, ձգվում է մարմնով: Նա արդեն կարող է որոշել` գտնվում է կիսամթությա՞ն, թե` լուսավորության մեջ: Որովայնի պատը և պլացենտան պատնեշ չեն լույսի համար, և երեխայի աչքերը կարող են տարբերել լուսային բծերը: Մանկան շարժումները քաոտիկից, լողայինից փոխվում և դառնում են ավելի «գիտակցված»: Այժմ նա գրավում է արգանդի մեծ մասը և չի կարող տեղաշարժվել ցանկացած ուղղությամբ, այլ կարող է ընդամենըն ուղղել ձեռքերն ու ոտքերը, փոխել մարմնի դիրքը:
30-32 շաբաթը փոքրիկն արգանդում ընդունում է դեպի ներքև` գլխային կամ հետույքային դիրք, և այդ դիրքը մեծ մասամբ կպահպանվում է մինչև ծննդաբերությունը: Դուք ունեք հնարավորություն նպաստել նրա ամենահարմարավետ՝ գլխային դիրքին: Եթե 30-րդ շաբաթում ՈՒՁՀ տվյալներով երեխան գլխով դեպի ներքև է տեղակայված, հարկ է կրել հատուկ սեղմակապ, որը կֆիքսի որովայնի պատը և կխանգարի երեխային փոխել իր դիրքը:
Մոր վիճակը
Այս ժամկետում հղիի քաշի ավելացումը կարող է կազմել 8-10,5 կգ: Արգանդn այնքան բարձր է տեղակայված, որ դիաֆրագման ճնշում է սրտին, ընդ որում, այնքան ուժեղ, որ սիրտը կարող է անգամ փոխել իր դիրքը: Դիաֆրագմայի վրա ճնշման պատճառով կինը կարող է զգալ ոչ արտահայտված հևոց: Կարող է լինել անքնություն: Քնելու համար հարմար դիրք գտնելն ավելի ու ավելի է դժվարանում: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռք բերել մի քանի հատուկ բարձիկներ` նախատեսված հղիների համար, որպեսզի հարմար լինի քնել կողքի թեքված:
Ի՞նչ անել
- Աշխատավայրում ձևակերպել դեկրետային արձակուրդ: Դրա տևողությունը 140 օր է՝ 70 օր նախքան ծննդաբերությունը և 70 օր` ծննդաբերությունից հետո: Ձեզ մի զրկեք արձակուրդ գնալու հնարավորությունից. մինչև երեխայի ծնունդը քիչ է մնացել և լավ հանգիստը միայն օգուտ կբերի: Բացի այդ, մնացած 10 շաբաթը կարող եք հասցնել պատրաստել այն ամենը, ինչն անհրաժեշտ է երեխայի հետ հանդիպման համար:
- Կանանց կոնսուլտացիայում ստանալ վկայական և փոխանակման քարտ, որտեղ նշված կլինեն բոլոր տվյալները հղիության ընթացքի վերաբերյալ, հետազոտությունները, կնոջ վիճակը: Ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտության դեպքում պետք է բժշկին, հղի կինը ցանկալի է, որ պահի իր մոտ:
- Զբաղվել ծննդատան ընտրությամբ: Ճիշտ ժամանակն է մտածել, թե որտեղ է հարմար ծննդաբերել, ամուսնո՞ւ ներկայությամբ, թե՝ ոչ, տանն ավելի՞ մոտ, թե` հեռու, բայց ավելի լավ պայմաններով: Պետք է ճշտել, անհրաժե՞շտ է, արդյոք, նախապես պայմանագիր կնքել, թե՞ շտապօգնությամբ հնարավոր է գնալ նախատեսած ծննդատուն:
- Հատուկ մինչծննդյան սեղմակապ կրել, որը ողնաշարը կազատի ավելորդ ծանրաբեռնվածությունից, ինչպես նաև կնպաստի պտղի ծննդաբերության համար ամենահարմար՝ գլխային դիրքի պահպանմանը: Մի հակառակվեք, եթե բժիշկը սեղմակապ է նշանակում, մտածեք Ձեր ողնաշարի և ապագա երեխայի հարմարավետության մասին:
05.02.2020
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

